Կլաարը մեկնել է Ադրբեջան![]() 9 հունիսի 2023 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան։ Հետաքրքիր հանդիպումներ այսօր և անհամբեր սպասում են լավ բանավեճերի վաղը»,-ասվում է գրառման մեջ։ Կլաարը Բաքու է մեկնել Վրաստանից, ուր այցելել էր Հայաստանից հետո։ Երևանից մեկնելիս նա գրել էր, որ լավ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Կլաարը քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |