ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը և զղջացել․ Նրա կալանքը 3 ամսով երկարացվել է![]() 10 հունիսի 2023 - 10:50 AMT PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Հունիսի 9-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է առաջին դատական նիստը։ Ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Այդ մասին հիմնական դատալսումների ավարտից հետո հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով` հիմք ընդունելով, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայաստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովն առարկություններ չեն ներկայացրել։ Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։ ՀՀ սահմանն ապօրին հատած Ախունդովն ապրիլի 12-ին, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |