Ամերիկայի հայկական խորհուրդը ափսոսում է, որ Բարաք Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA) խորը հիասթափությամբ արձանագրում է, որ նախագահ Բարաք Օբաման, որ բազմիցս խոստացել էր փոփոխություններ կատարել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ, չկատարեց իր խոստումը եւ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ACA-ում: «Բարաք Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը եւ գերադասեց 1915թ. իրադարձություններն անվանել «20-րդ դարի մեծագույն ոճրագործություն»,-ասվում է ACA-ի հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ, չնայած որ Բարաք Օբաման մշտապես հայտարարում էր թե հավատարիմ է մնացել իր տեսակետին ցեղասպանությունների ճանաչման հարցում, այնուամենայնիվ, վճռականություն չունեցավ արտասանել «ցեղասպանություն» եզրաբառը:



ACA-ն չափազանց կարեւորում է այն փաստը, որ ԱՄՆ նախագահն ու նրա խորհրդականները գիտակցում են,որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, եթե Անկարան պատրաստակամություն չհայտնի ճանաչել սեփական պատմությունը: «Շատ եմ ցավում, որ նախագահ Օբաման չկատարեց իր խոստումը` Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումից հրաժարվելու Թուրքիայի սպառնալիքների պատճառով»,-հայտարարել է ACA-ի նախագահ Վազգեն Խոդանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---