Գործնական բիզնես հմտությունները՝ CaseKey 2023-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի գործակցության կենտրոնում![]() 13 հունիսի 2023 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, ընտրված 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթը եզակի ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: Այս տարի CaseKey֊ն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից և քոուչներից, լուծում են հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ և ներկայացնում լուծումներ։ Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին, որոշել է բովանդակալից նախագծերով նշել այդքան կարևոր իրադարձությունն ու ֆինանսավորել ակադեմիական և գործնական կրթական նախաձեռնություններ։ Հունիսի 10-ին կայացած առաջին թրեյնինգային օրը CaseKey 2023-ի մասնակիցների հետ հանդիպել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և իր մոտիվացիոն խոսքում կիսվել բիզնեսի վարման և կառավարման սեփական փորձով։ «Մրցույթը երիտասարդների համար հիանալի հնարավորություն է այսօրվա արագ փոխվող աշխարհում գործնական գիտելիքներ ձեռք բերելու: Իրական բիզնես խնդիրների վրա աշխատելը կօգնի մրցակցային առավելություններ ձեռք բերել իրենց ընտրած ոլորտում և կուտակել հմտություններ՝ հաղթող ռազմավարություններ ստեղծելու համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից մրցույթի շնորհիվ ավելի լավ կհասկանա բիզնես աշխարհն ու ոլորտի բազմաթիվ առանձնահատկությունները»,- նշել է Հայկ Ստեփանյանը։ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանը կարծիք ՝ հայտնել, որ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը խորհրդանշում է կողմերի համատեղ հանձնառությունը խթանելու ձեռներեցությունը և նորարարությունը բիզնես ոլորտում։ «Միասին մենք նպատակ ունենք բացահայտելու երիտասարդների ներուժը՝ օգնելով նրանց դառնալ փոփոխություն բերողների հաջորդ սերունդը: Մենք ակնկալում ենք հաջող համագործակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ոգևորված ենք այն դրական ազդեցությամբ, որ կարող ենք ստեղծել միասին: Մենք վստահ ենք, որ այս աջակցության շնորհիվ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը կշարունակի հարթակ լինել մեծ ձգտում ունեցող երիտասարդների համար՝ զարգանալու և իրենց լուծումներն իրականություն դարձնելու ճանապարհին։»,- նշել է Արշակ Կարապետյանը։ CaseKey 2023-ի ամբողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևանում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |