ՊՆ․ Ադրբեջանի կրակից Երասխում 2 օտարերկրացի է վիրավորվել![]() 14 հունիսի 2023 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ժամը 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի կրակից վիրավորում ստացածները հնդիկներ են։ Այդ մասին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այս պահին գտնվում են Արարատի բժշկական կենտրոնում, ստացել են բեկորային վնասվածք, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին ես հիվադանոցում եմ, վերջիններիս վիրահատում են»,-նշել է մարզպետը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: Կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |