Վարչապետ․ Առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում![]() 16 հունիսի 2023 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում։ «Հուսով եմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասել է նա։ Նա նշել է, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերն անհասկանալի են և անընդունելի։ Ըստ վարչապետի՝ պետք է ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Նա հույս է հայտնել որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերի քննարկման ուղղությամբ։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում կայանալու էր հունիսի 12-ին, սակայն, այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։ Հետաձգման որևէ կոնկրետ պատճառ չի նշվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |