Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա![]() 19 հունիսի 2023 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարաությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փարիզը մտադիր է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում իր դեսպանատանը։ Ապրիլի վերջին ՀՀ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան իր տված հարցազրույցում նշել էր, թե ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |