Ըմբշամարտի պատանեկան հավաքականն 1-ին անգամ հաղթել է թիմային պայքարում![]() 19 հունիսի 2023 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի ընտրանին հաղթել է թիմային պայքարում: Այս հաջողությանը հայաստանյան ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ), հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |