ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն ու Ադրբեջանը սկզբունքային հարցերի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ![]() 19 հունիսի 2023 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրին, ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային հարցերի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ։ «Քարտեզի, երաշխավորման ինստիտուտի հետ կապված հարցերում, ԼՂ ժողովրդի անվտանգության, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության հարցերում են տարաձայնությունները։ Ցավոք, այս պահին համաձայնություն չկա, և երկու կողմի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Անդրադառնալով Հակարիի կամրջի վրա տեղի ունեցածին՝ Կոստանյանն ասել է, որ միջադեպը քննվում է։ «ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների։ Մենք ՌԴ դեսպանին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»,-հավելել է նա։ Լրագրողները հետքրքրվել են, թե ինչո՞ւ է ՀՀ-ն ցանկանում արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացել, ինչին Վահան Կոստանյանը պատասխանել է, որ ընթացակարգերը պահպանվելու են։ «Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,-ասել է փոխնախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում։ Նա նշել է, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերն անհասկանալի են և անընդունելի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |