Նյու Յորքի նահանգի նահանգապետն ու Նյու Յորքի քաղաքապետը հանդես են եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտարարությամբ26 ապրիլի 2009 - 02:11 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի նահանգի նահանգապետ Դեւիդ Պատերսոնն ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հանդես են եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ: Պատերսոնը կոչ է արել նշել XX դարի առաջին Ցեղասպանության 94-ամյակը: «Հաշվի առնելով մարդկանց զանգվածային ոչնչացմանն ուղղված նպատակդրված ջանքերը` պատմաբանները 1915թ. իրադարձություններն անվանում են Հայոց ցեղասպանություն: Նրանք պնդում են, որ աշխարհում չէր լինի Հոլոքոսթ, եթե Հայոց ցեղասպանությունը կասեցվեր դիվանագիտական ջանքերով»,-ասվում է Դեւիդ Պատերսոնի հայտարարության մեջ, գրում է Yonkers Tribune-ը: Նյու Յորքի քաղաքապետ Բլումբերգն, իր հերթին, հռչակագիր է ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Հայոց ցեղասպանության առաջին զոհերը դարձան հոգեւոր, հասարակական ու քաղաքական առաջնորդները, Կոնստանդինոպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնք ձերբակալվեցին եւ սպանվեցին 1915թ. ապրիլի 24-ին»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |