Էրդողանն անընդունելի է անվանել ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը27 ապրիլի 2009 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Օբամայի խոսքերը չեն արտահայտում իրական պատմությունը: «Այնպիսի նուրբ հարցն, ինչպիսին 1915թ. իրադարձություններն է, պետք է թողնել պատմաբաններին, սակայն այն մշտապես օգտագործվում է որպես քաղաքականության գործիք եւ ամեն տարի չարաշահվում է հայկական լոբբիի կողմից, ինչը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը մարդկանց եւ երկրների միջեւ»,-ասել է Էրդողանն Անկարայում` իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության նիստում: Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան առաջարկել է ստեղծել 1915 իրադարձությունների ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով, սակայն առաջարկը մերժվեց: «Ես իմ խորը վիշտն եմ հայտնում բազում քաղաքական գործիչների ջանքերի կապակցությամբ, որոնք փորձում են ձայներ ստանալ այդ իրադարձությունների շնորհիվ` վերածելով պատմությունը ներքին քաղաքականության գործիքի»,-ընդգծել է թուրք վարչապետը` հավելելով, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է խաբել, հաղորդում է The Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |