Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ![]() 27 հունիսի 2023 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի միկրոբլոգում։ «Այսօր EUMA-ն Ջերմուկի կենտրոնում ընդունել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգին, որին ուղեկցում էր Գերմանիայի ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպը: Այն բանից հետո, երբ մեր դիտորդները տեղեկացրեցին նրանց տիրող իրավիճակի մասին, պատվիրակությունը միացավ Երասխում մեր պարեկությանը ՝ տեղում իրավիճակը գնահատելու նպատակով», - ասվում է գրառման մեջ։ Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |