Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ դիտորդներին․ Լուազոն արձագանքել է![]() 27 հունիսի 2023 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովը Twitter-ի իր միկրոբլոգում դիպուկահարներով է սպառնացել Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության դիտորդներին, եթե նրանք մոտենան երկու երկրի սահմանին։ Նա դիպուկահար հրացանի լուսանկար է հրապարակել՝ կոչ անելով ԵՄ դիտորդներին «հեռու մնալ Ադրբեջանի սահմանից»։ «Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղաներ, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»,- ասվում է ադրբեջանցի դեսպանի գրառման մեջ։ Գրառմանն արձագանքել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ Լուազոն Սադիկովի այդ գրառումը որպես անմիջական սպառնալիք է որակել եվրոպացի դիտորդներին։ «Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի պատագամվորներին։ Մի՞ թե այն բխում է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ինչ աստիճանի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Չհարգելով Միջազգային դատարանի դատավճիռն ու պատանդ պահելով 120,000 մարդու՝ հպարտանալու բան չունեն։ Դա այն է, ի՞նչ ստիպում է ձեզ նյարդայնանալ։ Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիներին, դա չի տպավորի։ Մենք առաջիկայում ևս կսատարենք խաղաղությանն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքին»,- գրել է Լուազոն։ Հունիսի 22-ին ՀՀ այցելած Լուազոն, որը միացել էր ԵՄ առաքելությանը դեպի Լաչինի միջանցքի մուտքը պարեկության ժամանակ, հայտարարել էր, որ սեփական աչքերով տեսան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |