Գալուզինը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ ԼՂ շուրջ![]() 27 հունիսի 2023 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Տեղի է ունեցել մոտեցումների ճշգրտում երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։ «Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020-2022թթ․ պայմանավորվածությունների ամբողջական համալիրի անշեղորեն պահպանման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |