ՀՀ–ում կգործի շտապ բուժգնության մեկ միասնական համակարգ

ՀՀ–ում կգործի շտապ բուժգնության մեկ միասնական համակարգ

PanARMENIAN.Net - ՀՀ–ում շտապ բուժօգնության մեկ միասնական համակարգ կստեղծվի, որը նախատեսվում է գործարկել 2025-ին։ Բարեփոխման առաջին փուլով կստեղծվի կենտրոնացված կարգավարական (դիսպետչերական) միասնական հանրապետական կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի ընդունել, մշակել և համապատասխան բրիգադներին փոխանցել ստացված կանչերը։

Այժմ շտապօգնության կանչերի «1-03» հեռախոսահամարը գործում է միայն Երևանում, մարզային շտապ բժշկական օգնության ծառայություններում հիմնականում բացակայում է դիսպետչերական ծառայությունը, ինչի մեծ դժվարություններ է առաջացնում։

Գործադիրի որոշմամբ Գյումրու շտապօգնությունը կվերածվի հանրապետական շտապօգնության ծառայության և կփոխանցվի առողջապահության նախարարությանը։ Ենթադրվում է, որ դա կբարձրացնի ոչ միայն Գյումրու, այլև մարզերի բնակչության շտապ բուժօգնության ծառայությունների մատուցման որակը, քանի որ։

Ենթադրվում է, որ կարգավարական (դիսպետչերական) միասնական հանրապետական կենտրոնը թույլ կտա վերահսկել բոլոր կանչերի ընթացքը, կանչի տևողությունը, մեքենաների ժամանման ժամանակը, կանչերի իրականացման ընթացքում հետևել մեքենաների տեղաշարժին, կանչի վայր ուղղորդել մոտակա ազատ շտապ բժշկական օգնության բրիգադը և այլն, անկախ վարչատարածքային բաժանումից:

Երկրորդ փուլով սպասարկող բրիգադները կկենտրոնացվեն մեկ կառույցում` ապահովելով մեքենաների միասնական պարկի և աշխատուժի արդյունավետ օգտագործումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---