Ֆրանսիան ՀՀ-ում նոր դեսպան ունի![]() 10 հուլիսի 2023 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ՀՀ-ում նոր դեսպան ունի։ Նա Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը: Նոր դեսպանը պաշտոնը կստանձնի հուլիսի 21-ից։ Դեկոտինյին այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2021-ի օգոստոսից։ Լույոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ի օգոստոսին, վաղաժամ է հեռանբում պաշտոնից անձնական պատճառներով, գրում է «Հետքը»։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի կցորդ Տաիսիա Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լույոն հետ է կանչվել, ասել է, որ «դեսպանը անձնական պատճառներից ելնելով է ժամանակից շուտ գնում»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |