«Դաշնակցությունը» անցել է ընդդիմություն27 ապրիլի 2009 - 20:00 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ կուսակցությունը հանդես է եկել կառավարական կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությամբ: Կուսակցությունը հրաժարվել է նաեւ իրեն պատկանող 3 նախարարական պորտֆելներից: Որոշման պատճառ դարձավ ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՅ Դաշնակցությունը, այս պահից սկսած, գործում է ընդդիմական կուսակցության կարգավիճակում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅ Դաշնակցության խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը:Նա նաեւ նշել է, որ ներկա պահին երկրի արտաքին քաղաքական ուղղվածությանը վերաբերող ընդգծված սուր տարաձայնություններ կան, որոնք անհնար եղավ հաղթահարել: Դրանում նրանք համոզվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպմանը: «Դեռեւս ապրիլի 23-ին մեզ համար պարզ էր, որ իրադրությունը շատ լուրջ է, բայց քանի որ արտաքին քաղաքական ուղղվածության համար գլխավոր պատասխանատուն` երկրի նախագահը, Հայաստանում չէր, կորեկտ չէր լինի մեր որոշման մասին հայտարարել` նրա հետ նախապես չքննարկելով այդ հարցը»,- հայտնել է Արմեն Ռուստամյանը: «Ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մենք ստացանք նախագահի հավաստիացումները, որ երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը փոփոխությունների չի ենթարկվելու: Հայաստանը փորձում է առանց նախապայմանների, խելամիտ ժամկետներում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները եւ թույլ չի տա հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, կասկածի տակ չի դրվի նաեւ Ցեղասպանության հարցը»,- նշել է Ռուստամյանը եւ ավելացրել, որ նախագահի պատասխանն իրենց չբավարարեց, որից հետո կուսակցությունը ներկայացրեց իր դիրքորոշումը եւ հիմնավորեց կոալիցիայից դուրս գալու իր որոշումը: Արմեն Ռուստամյանը նաեւ ավելացրեց, որ իրենց արդեն կողմնորոշվել են ընդդիմական դաշտում իրենց աշխատանքի վեկտորի հարցում: «Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցություն, հավանաբար, չի ստացվի, քանի որ «Դաշնակցության» եւ ՀԱԿ մեջ մտնող կուսակցությունների միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Իսկ «Ժառանգություն» կուսակցության հետ, ինչու չէ, ջանասիրաբար կաշխատենք եւ կփորձենք ձեւավորել սեփական ընդդիմական քաղաքական դաշտը»,- հայտնել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |