Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում բավական կոշտ է27 ապրիլի 2009 - 20:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահն իր դիրքորոշման մասին բավական կոշտ հայտարարեց. հայ-թուրքական սահմանի բացումը պետք է տեղի ունենա մինչեւ աշուն: Դա Թուրքայի վրա յուրօրինակ ճնշման փորձ է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, ճանապարհային քարտեզը կհրապարակվի, բայց հասարակության մեջ դժգոհության ալիք ամեն դեպքում լինելու է: «Նույնիսկ եթե ճանապարհային քարտեզում լինի բազմապատկման աղյուսակ, ապա դա էլ քննադատություն կառաջացնի իշխանությունների հասցեին»,- նշել է հայ քաղաքագետը: Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ հայ հասարակության մեջ եւ սփյուռքում դժգոհության աճող ալիքը պետք է մարել:«Ինչ վերաբերում է համաձայնագիրը ստորագրելու օրվան, ապա այն պետք է լինի ապրիլի 16-ի եւ 24-ի միջեւ: Մինչեւ ապրիլի 16-ը կողմերը դեռ պատրաստ չէին, իսկ ապրիլի 24-ից հետո ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթի լույսի ներքո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համաձայնագիր կարող է եւ չկնքվեր»,- ասել է Իսկանդարյանը: Ապրիլի 23-ին հրապարակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համաձայնագիրը Շվեյցարիայի ԱԳՆ աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |