ԵԱՀԿ ՄԽ-ը ՀՀ նախագահի հետ քննարկել է Սարգսյան - Ալիեւ հաջորդ հանդիպման նախապատրաստման հարցերը27 ապրիլի 2009 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին Երեւանում ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ առաջիկայում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքների համաձայն, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |