ՀԱԿ-ը իշխանություններին մեղադրում է Ընտրական օրենսդրության խախտման մեջ27 ապրիլի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների` ավագանու եւ քաղաքապետի ընտրարշավը դեռ չսկսված, վարչախումբը կատարեց իր հերթական ապօրինությունը, ասվում է այսօր Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: «Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի` Հյուսիսային պողոտայում պաշտոնական ընտրարշավի օրերին ընտրողների հետ նախընտրական հանդիպումներ անցկացնելու թվով 11 հայտերը: Սրանով կոպտորեն խախտվում են ՀՀ Սահմանադրության` ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման գործում կուսակցությունների իրավունքի (հոդվ. 7), ընտրության հավասարության (հոդվ.4), խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության (հոդվ. 29) դրույթները»,- ասվում է հայտարարության մեջ: Իր հայտարարության մեջ ՀԱԿ վկայակոչում է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 2-րդ կետի խախտումը, վերջինս արգելում է պետական ծառայողներին` «իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցադրելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով»: «Կոպտորեն խախտվում է նույն օրենսգրքի 21.1 հոդվածի 1-ին կետը, ըստ որի` պետական պաշտոնյաներին «արգելվում է պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահում` ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Ընդ որում` այս բոլոր օրինախախտումները կատարում է հենց ներկայումս գործող քաղաքապետ եւ իշխանական Հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը` հօգուտ իրեն եւ ի վնաս իր միակ իրական հակառակորդ ընդդիմադիր ուժի»,- նշվում է հայտարարության մեջ: «Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ վարչախմբի սկսած բացահայտ ապօրինությունները վկայում են մի կողմից` նրանց թուլությունն ու սեփական քաղաքական ռեսուրսների չգոյությունը, մյուս կողմից` ահագնացող համաժողովրդական կամքի առջեւ նրանց սարսափը: Անկախ իշխանական սադրանքներից ու հարուցած խոչընդոտներից, մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինական դաշտում եւ, հաղթելով Երեւանում, հասնելու ենք Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու մեր վերջնական նպատակին»,- ամփոփում է իր հայտարարությունը ՀԱԿ-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |