Արտյոմ Բաղադասարյանը բրոնզե մեդալ է նվաճել Սանկտ-Պետերբուրգում ձյուդոյի միջազգային առաջնությանը27 ապրիլի 2009 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականն ավարտեց իր ելույթները ապրիլի 25-26 Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային ներկայացուցչական առաջնությանը: Հայկական հավաքականը միայն մեկ բրոնզե մեդալ նվաճեց, որին արժանացավ Արտյոմ Բաղադասարյանը (73կգ ք/կ): Հայաստանի ներկայացուցիչներից եւս մեկ մրցանակային տեղի արժանացավ Գոռ Հարությունյանը (55կգ ք/կ)` իր ելույթներն ավարտելով 5-րդ տեղում:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում, պատանեկան հավաքականը Երեւան կվերադառնա ապրիլի 30-ին, իսկ այդ միջոցին երիտասարդ ձյուդոիստները Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կանցկացնեն ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ հավաքականի կազմում մեկնել են 6 ձյուդոիստ, որոնց թվում` Դավիթ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը (բոլորը երեքը` 55կգ ք/կ), Արմեն Ադամյանը (66կգ ք/կ), Արտյոմ Բաղդասարյանը (73կգ ք/կ) եւ Վարդուհի Բաբայանը (52կգ ք/կ): Այս միջոցառումները հերթական նախապատրաստական փուլ են Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |