«Մեծ Եղեռն» եւ Հոլոքոստ տերմինները բացարձակ հավասար արժեք ունեն27 ապրիլի 2009 - 21:06 AMT PanARMENIAN.Net - «Մեծ Եղեռն» եւ Հոլոքոստ տերմինները բացարձակ հավասար արժեք ունեն: Երկու դեպքում էլ խոսքը գնում է ցեղասպանության մասին. մի դեպքում` Հայոց ցեղասպանության, մյուս դեպքում` եվրոպական հրեայության գնդակոծման մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, այն, որ Բարակ Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառակապակցությունը, շատ լուրջ է, որովհետեւ դրանից հետո Թուրքիայի հետ ոչ մի համաձայնագիր չէր կարող ստորագրվել: Դրա հետ մեկտեղ, Իսկանդարյանը նկատել է, որ Հայոց ցեղասպանության իրավաբանական ճանաչման եւ ԱՄՆ նախագահի խոսքերի միջեւ մեծ տարբերություն կա: Հայ քաղաքագետը նաեւ նկատել է, որ առաջին անգամ հայկական հարցը դարձել է Թուրքիայի ներքին քաղաքականության հարցը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |