Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը27 ապրիլի 2009 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին: Պետքարտուղար Քլինթոնը ողջունեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով որպես պատմական քայլ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հիլարի Քլինթոնը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին` հույս հայտնելով, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |