Արցախում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

Արցախում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ից Արցախի ամբողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է։ Այդ մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նշելով, որ վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են:

Վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ամբողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---