Կլաար․ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում ԿԽՄԿ–ի նախազգուշացումներին![]() 26 հուլիսի 2023 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում ԿԽՄԿ–ի նախազգուշացումներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նաև նշել է, որ ԿԽՄԿ-ն պետք է ազատ գործի։ «ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում տեղերում շատ բարդ պայմաններում։ Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին», -ասվում է գրառման մեջ։ ԿԽՄԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած անդադար ջանքերին, չի կարողանում օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով՝ այդ թվում Աղդամով: ԿԽՄԿ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |