ՀՀ խորհրդարանի խոսնակը Մեթյու Բրայզային ծանոթացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին28 ապրիլի 2009 - 00:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզային :Զրույցի սկզբում խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ ողջունում է Հայաստանի նախագահի ակտիվ արտաքին քաղաքականությունը` շեշտելով, որ Ազգային ժողովն աջակցում է նախագահ Սարգսյանի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված ջանքերին: Հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Նա ընդգծեց, որ Հայաստանի խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, որտեղ պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպվեն երկրի օրախնդիր հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ձեռնամուխ եղան հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման, արցախյան հիմնախնդրի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության հարցերի լայն շրջանակի քննարկմանը: Զրուցակիցները նաեւ անդրադարձան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցերին: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |