Կալկաթայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը28 ապրիլի 2009 - 00:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Հայկական եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան արարողություն: Աղոթքից հետո ներկաներին է դիմել հնդկահայոց հովիվ Օշական Գյուլգյուլյանը: Հնդկաստանում Հայաստանի դեսպանության անունից հուշարձանին ծաղկեպսակ է դրել Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ցուցադրվել է ֆիլմ Մեծ Եղեռնի մասին, ելույթ են ունեցել Մարդասիրական ճեմարանի սաները:Միջոցառումներին ներկա են եղել եկեղեցական խորհրդի անդամներ, ռուսական կենտրոնի աշխատակիցներ, Կալկաթայի մտավորական շրջանակների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |