Բրայզան հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ28 ապրիլի 2009 - 00:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր եւ տեսակետներ հայտնվեցին վերջին զարգացումների վերաբերյալ: Նշված հարցերի կապակցությամբ պատգամավորները ներկայացրին «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները, ակնկալիքներն ու մտահոգությունները: Իրենց հերթին ամերիկյան կողմի ներկայացուցիչները ներկայացրեցին երկու առանցքներով տեղի ունեցող գործընթացների հեռանկարները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |