«Հայաքվեին» միացել է 54,800 ՀՀ քաղաքացի![]() 29 հուլիսի 2023 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի դրությամբ «Հայաքվեին» միացել է 54,800 ՀՀ քաղաքացի։ Այդ մասին հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Ունենք «Հայաքվեին» միացած 54,800 ՀՀ քաղաքացի։ 24,660-ը միացել է Երևանում, 29,380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Այս շաբաթվա ընթացքում Հայաքվեին միացել է 16, 000-ից ավելի քաղաքացի, ինչն, ըստ Չալաբյանի, ռեկորդային թիվ է նախաձեռնության բոլոր՝ չորս շաբաթների ընթացքում։ «Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը։ Ստորագրահավաքի պաշտոնական ավարտի ժամկետը օգոստոսի 19-ն է։ Մենք կգնանք մինչև օգոստոսի չորսը ներառյալ», - հայտարարել է նա։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |