Մահացել է 1-ին պատերազմի ադրբեջանական խռովության կազմակերպիչ Սուրեթ Հուսեյնովը![]() 1 օգոստոսի 2023 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը, որին անվանում են նաև «խռովարար գնդապետ»։ Նա հուղարկավորվելու է Գյանջայում, թեև ապրում էր արտերկրում և մահացել է Թուրքիայում, գրում է Report.az-ը։ Հուսեյնովը Ադրբեջանի վարաչպետ է նշանակվել 1993 թ․ հունիսին և հեռացվել է պաշտոնից 1994-ի հոկտեմբերին։ Հուսեյնովը 1993-ի հունիսին զինված խռովություն է բարձրացրել որի արդյունքում պաշտոնանկ արվեց Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը և Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։ Ադրբեջանը գլխավորեց Նախիջևանից Բաքու վերադարձած Հեյդար Ալիևը, իսկ վարչապետի պաշտոնը ստացավ Սուրեթ Հուսեյնովը։ 1994-ի հոկտեմբերին զինված խռովության ժամանակ Հուսեյնովին մեղադրեցին խռովարարների հետ կապի մեջ։ Ալիևը մեղադրեց Հուսեյնովին Գյանջայում անկարգություններ հրահրելու մեջ։ Հուսեյնովին հեռացրեցին պաշտոնից, զրկեցին Ադրբեջանի ազգային հերոսի կոչումից, նա հեռացավ նաև Ադրբեջանից։ Ավելի ուշ նա արտահանձնվեց ՌԴ նախագահ Բորիս Ելցինի վարչակազմի կողմից, դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2004 թվականին Հուսեյնովին ներում շնորհվեց և նա ազատ արձակվեց արդեն նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |