Մինչեւ 2009թ. ավարտը Հայաստանում կհայտնվեն դրամ ընդունող բանկոմատներ28 ապրիլի 2009 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Դրամ ընդունող բանկոմատները կհայտնվեն Հայաստանում ընթացիկ տարվա աշնանը: «Մենք փորձնական նախագիծը գործարկեցին դեռեւս 2008թ., նույնիսկ 2007-ի ավարտին` ներդնելով 1-2 նման բանկոմատ»,-լրագրողներին է հայտարարել Armenian Card-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը երրորդ «Բանկային գագաթնաժողով-Հայաստան 2009»-ում: Նրա խոսքերով, այդ բանկոմատներն արտարժույթ էին ընդունում` դոլարներ, եվրո եւ ռուսական ռուբլի: Հովհաննիսյանը հավելել է, որ փորձնական ծրագրի թողարկումից հետո որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որ վենդերները (ծրագիրը մշակողները) պետք է այնպես անեին, որ բանկոմատները նայեւ մեր ազգային արժույթն ընդունեին: «Դա նրանց հաջողվեց, չնայած որ դա դյուրին չէր, քանի որ հարկավոր էր փոփոխություններ կատարել, որպեսզի այդ բանկոմատները ճանաչեին նաեւ մեր արժույթը գաղտնիության, կեղծման բոլոր տեսակներով»,-ասել է նա: Այս առնչությամբ, նա նշել է, որ Կենտրոնական բանկը եւս աջակցում է այս գործընթացին, այն արդեն ավարտվել է եւ նախատեսվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ քառորդում Հայաստանում կգործեն այդ կարգի 15 փորձնական բանկոմատներ, եւ այդ ծառայության տարածման հետ մեկտեղ դրանց քանակը կավելանա»,-ասել է Շահեն Հովհաննիսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |