Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Այսօր Անկարայում տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկվի Ադրբեջանի վերաբերյալ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: «Թուրքիայի գլխավոր շտաբը եւ կառավարության անդամները հանդես կգան առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայ-թուրքական սահմանի բացման դեմ: Առաջիկայում ծրագրվում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Բաքու: Այցի ընթացքում Թուրքիայի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը կներկայացնի այդ ուղղությամբ արված որոշակի քայլերը», - գրում է Today's Zaman-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---