IDBank-ի պարտատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել առցանց․ Դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշն է![]() 3 օգոստոսի 2023 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2MER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով. · Ընդհանուր ծավալը` 3 մլն ԱՄՆ դոլար · Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,25 % · Շրջանառության ժամկետը` 27 ամիս · Արժեկտրոնի վճարում` եռամսյա պարբերականությամբ · Մարման ամսաթիվ` 03/11/2025 Պարտատոմսերը տեղաբաշխվելու են օգոստոսի 3-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո դրանք ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): Պարտատոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |