Հարությունյան. Ցանկացած արցախցու Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը կարող են առաջադրել![]() 7 օգոստոսի 2023 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից ԿԽՄԿ մեքենայից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը ապացույց է, որ Բաքվի ցանկացած քայլ ԱՀ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում ու ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»,-ասել է նա: Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի վիճակին, ԱՀ նախագահն ասել է, որ փորձում են ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջոցով տեղեկություններ ստանալ. «Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երևան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք, և Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարեւոր է ու հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ»,-ընդգծել է նա: Հուլիսի 29-ին որպես բուժառու ԿԽՄԿ ուղեկցությամբ ՀՀ մեկնող 68-ամյա Խաչատրյանն առևանգվել էր Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակում։ Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |