Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել Նալչիկում ընթացող Գրան-պրիի մրցաշարը

PanARMENIAN.Net - Գրան-պրիի չորրորդ շրջանի ավարտից 2 փուլ առաջ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պահպանել է միանձնյա առաջատարի դիրքերը, անկախ նրանից, որ ոչ ոքի է խաղացել ուզբեկ Ռուստամ Կասիմժանովի հետ: Արոնյանը 7 միավոր ունի, նրան հաջորդում է հունգարացի Պետեր Լեկոն 6,5 միավորով, որի հետ Արոնյանը հանդիպելու է վերջին 13-րդ փուլում: Այսպիսով նախավերջին փուլում Գ.Կամսկուն հաղթելու դեպքում, Արոնյանին վերջին փուլում կգոհացնի նաեւ ոչ ոքին:



Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19, 21-24, 26-29: Հանգստյան օրերն են ապրիլի 20 ու 25-ը:



11-րդ փուլի պարտիաները`



Կասիմժանով-Արոնյան-1,5:1,5

Սվիդլեր-Հակոբյան-1,5:1,5

Ալեքսեեւ-Կամսկի-1,5:1,5

Իվանչուկ-Գրիշչուկ-1:0

Բաքրո-Կարյակին-1:0

Գելֆանդ-Մամեդյարով-1:0

Էլյանով-Լեկո-1,5:1,5



Մրցաշարային դասավորությունը 11-րդ փուլից հետո` Արոնյան-7 միավոր, Լեկո-6,5, Հակոբյան, Ալեքսեեւ, Բաքրո-6 միավոր; Գրիշչուկ, Սվիդլեր-5,5, Կարյակին, Մամեդյարով, Էլյանով, Կամսկի, Կասիմժանով,Գելֆանդ-5 միավոր; Իվանչուկ-4,5 միավոր:



12-րդ փուլի պարտիաները`



Կամսկի-Արոնյան

Հակոբյան-Գելֆանդ

Լեկո-Կասիմժանով

Մամեդյարով-Էլյանով

Կարյակին-Սվիդլեր

Գրիշչուկ-Բաքրո

Ալեքսեեւ-Իվանչուկ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---