Գոգոլի 200- ամյակին նվիրված համագումարը տեղի կունենա Երեւանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Նիկոլայ Գոգոլը եւ ժամանակակից պատմամշակութային միջավայրը» միջազգային համագումարը: Այն նվիրված է ռուս մեծ գրողի 200-ամյակին:



Ինչպես հաղորդում է ԲՈՒՀ-ի մամլո ծառայությունը, համագումարի շրջանակներում նախատեսվում է գեղարվեստական մաս, որի ընթացքում Ռուսաց լեզվի, գրականության եւ օտար լեզուների ուսանողները կբեմադրեն հատվածներ Նիկոլայ Գոգոլի ստեծագործություններից:



Համագումարը տեղի կունենա ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի, Քութայիսիի Նինո Կվիրիկաձեի պետական համալսարանի դասախոս, Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի, ԵՊԼՀ գրականագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ելենա Կարաբեղովնայի մասնակցությամբ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---