Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով![]() 15 օգոստոսի 2023 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ Ձորահէկի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 դրամ արժեքի գույքի վատնում կատարելու մեջ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով: Հսկող դատախազի 10.08.2023թ. որոշմամբ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: «Նույն դատախազը դեռևս դեռևս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը: Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին: Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը` պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը: Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, հավանաբար դա պետք չէր»,-ասվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |