Խաղաղապահները տեղաշարժել են իրենց զորամասի մոտ արցախցիների կայանած մեքենան և բացել մուտքը![]() 16 օգոստոսի 2023 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ձեռքով տեղաշարժել են իրենց զորամասի մոտ արցախցիների կայանած մեքենան և բացել մուտքը, հայտնում է «Ա1+»-ը։ Հրապարակվել է նաև այդ գործողության տեսանյութը։ Արցախցի մի խումբ քաղաքացիներ օգոստոսի 15-ի գիշերվանից ակցիա են կազմակերպել Ստեփանակերտի օդանավակայանում ` ավտոմեքենայով փակելով ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրի մուտքը, գրում է Արմենպրեսը։ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը նշել է, որ իրենց պահանջը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է և այդ նպատակով դեպի Հակարի նախատեսվող խաղաղ ավտոերթի անվտանգության ապահովումը: «Մինչ այս էլ էինք մենք նամակով դիմել խաղաղապահներին: Մենք ոչ թե ասում ենք գնացեք դուք ապաշրջափակեք, այլ պահանջում ենք ապահովել մեր խաղաղ երթի անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ և փորձենք միասնական այդ հարցը լուծել:Սակայն նամակին աբսուրդային պատասխան են տվել: Ի նշան բողոքի՝ ուղղակի գնացել և փակել ենք նրանց տեղակայման վայրի մուտքը մինչև մեզ լուրջ վերաբերվեն ու չփորձեն այնպես անել, որ մեր նպատակից հրաժարվենք»,-մանրամասնել է Օսիպյանը: Նա կոչ է արել արցախցիներին երեկոյան միանալ ակցիային: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները ճանապարհը բացելու փորձ են ձեռնարկել, սակայն այն շարունակում է փակ մնալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |