Washington Post. Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Ղարաբաղն ու կանխի նոր պատերազմը![]() 18 օգոստոսի 2023 - 15:08 AMT PanARMENIAN.Net - The Washington Post-ը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին, որտեղ նշվում է, որ հայերին սովի մատնելը ոչինչ չի տա Ադրբեջանին, և կոչ է արվում Բաքվին ապաշրջափակել Ղարաբաղը։ «Ադրբեջանի նախագահ, բռնապետ Իլհամ Ալիևը, որը ճնշում է ընդդիմադիր կուսակցություններն ու այլախոհությունը, մայիսի 28-ի իր ելույթում պահանջել է, որ Ղարաբաղի հայերը «գլուխները կախ» կազմալուծեն իրենց «կեղծ կառավարությունը» և ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին և դառնան «Aդրբեջանի լոյալ և օրինապահ քաղաքացիներ»,-ասվում է հոդվածում։ Նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը «խաղաղության փխրուն գործընթացի մեջ են» նաև այլ հարցերի շուրջ, օրինակ, ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ «Ըստ Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող և Կովկասի գծով փորձագետ Թոմաս դը Վաալի, կողմերը «առավել, քան երբևէ, մոտ են համաձայնության»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է իր քայլը՝ մայիսի 22-ին հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը, եթե պահպանվեն այնտեղ բնակվող հայերի իրավունքները։ Դա հեշտ չի լինի, սակայն, կարծես, երկու երկրները ճամփաբաժանին են։ Ալիևը պետք է հասկանա, որ Ղարաբաղի հայերին սովի մատնելն իրեն ոչինչ չի տա, իսկ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կարող է նպաստել առաջընթացին բանակցություններում և կանխել նոր պատերազմը»,-ասվում է հոդվածում։ Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: Դեռ պարզ չէ՝ արդյոք հայտարարություն կամ բանաձև կընդունվի քննարկումների արդյունքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |