Մակրոնը հանդես կգա ԼՂ կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ

Մակրոնը հանդես կգա ԼՂ կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կբանակցի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա ԼՂ կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Ֆրանսիայի դեսպանների ամենամյա կոնֆերանսում ունեցած իր ելույթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս շաբաթ կբանակցեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լաիակատար պահպանում, ինչպես նաև հանդես կգանք նոր դիվանագիտական նախաձեռնությամբ միջազգային ասպարեզում՝ ավելացնելու համար ճնշումն Ադրբեջանի վրա»,-ասել է Մակրոնը։

>Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ասել էր, որ այլևս դիվանագիտության ժամանակը չէ։

«Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ մասին իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---