13 տարվա ընդմիջումից հետո գործարկվել է Գյումրի-Վանաձոր էլեկտրագնացքը

13 տարվա ընդմիջումից հետո գործարկվել է Գյումրի-Վանաձոր էլեկտրագնացքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1–ին 13 տարվա ընդմիջումից հետո գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։

Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սանսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և պաշտոնատար այլ անձինք։

«Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---