Սնուփ Դոգ․ Իմ սերն եմ հղում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին![]() 5 սեպտեմբերի 2023 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Երևանյան համերգին ընդառաջ հայտնի ռեփեր Սնուփ Դոգն Instagram–ի էջում արված գրառումով իր սերն է հղել «Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին»։ «Իմ սիրելի հայեր, մտովի ձեզ հետ եմ ու իմ սերն եմ հղում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր և ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համաշխարհային աստղ Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան (Լյոկա Ղազարյան), ով իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը: Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |