«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ներկայացուցչությունն է բացել Սիրիայում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ներկայացուցչությունն է բացել Սիրիայում` դրանով ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը: Դա արդեն հաշվով 16-րդ հիմնադրամն է արտասահմանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից: Հիմնադրամի գործունեության աշխարհագրության ընդլայնումը հիմնադրամի առաջնային ռազմավարական խնդիրներից է: Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանն արդեն հանդիպումներ է անցկացրել Սիրիայում: Նրա խոսքերով, առաջիկայում հնարավոր է ներկայացուցչության բացումը Ռուսաստանում, որտեղ հիմնադրամի տեղական մարմին հիմնելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---