ՊԲ․ Ադրբեջանը շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը

ՊԲ․ Ադրբեջանը շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը

PanARMENIAN.Net - Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8–ին` ժամը 00:25–ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---