Երասխի գործարանն ապամոնտաժվել է․ Սարքավորումներն այլ վայր են տեղափոխում![]() 14 սեպտեմբերի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, ապամոնտաժվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նշվում է, որ վերջին շաբաթներին դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում՝ հետևելով և վերահսկելով գործարանի ապամոնտաժումը։ «ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է սարքավորումների անվտանգ տեղափոխմանն այլ վայր»,–ասվում է գրառման մեջ։ Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվեցին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |