Միլլեր․ Ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի![]() 15 սեպտեմբերի 2023 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Նա հավելել է՝ դա անհրաժեշտ է, որ «հնարավոր լինի միջոցներ ձեռնարկել իրոք ծանր հումանիտար իրավիճակի պայմաններում»։ «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ պարզ ասելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ»,–ասել է նա։ Միլլերը մանրամասներ չի ներկայացրել ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջանային այցից, որն արդեն եղել է Երևանում։ «Նա շարունակում է զբաղվել ինչպես կարճաժամկետ առաջնահերթությամբ՝ Լաչինի միջանցքի բացման հարցով, այնպես էլ՝ երկարաժaմկետ գերակայություններով․․․ այսինքն, ընդհանուր առմամբ, այդ հարցի խաղաղ կարգավորմամբ»,–ասել է Միլլերը։ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով», սակայն Լաչինի միջանցքը մինչ օրս փակ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |