«Հանրային ձայնը» կոալիցիա է առաջարկում Մարությանի և Թևանյանի գլխավորած ուժերին![]() 18 սեպտեմբերի 2023 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։ Ըստ նրա՝ առաջացել է քաղաքական ճգնաժամ՝ 33 մանդատ ունեն ընդդիմադիրները, 32՝ իշխանամետները: «Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը միանշանակ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ՝ ապահովելով 32 մանդատ: Մյուս թևը՝ Մարությանը, Թևանյանն ու ես ունենում ենք 33 մանդատ»,–ասել է նա՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններին դիմելով կոալիցիա կազմելու առաջարկով։ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |