Հայաստանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հեռացվել է աշխատանքից![]() 18 սեպտեմբերի 2023 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) որոշել է աշխատանքից ազատել երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցին։ Ֆեդերացիայի ղեկավարությունն արդեն հայտնել է իր որոշման մասին մարզչին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ թուրքական Hürriyet–ին հղումով։ Կունցի պաշտոնանկության վերաբերյալ կոչերն ակտիվացան սոցցանցերում և ֆուտբոլային փորձագիտական շրջանակում Հայաստանի հավաքականի հետ խաղի՝ ոչ ոքի ավարտվից և Ճապոնիայի հետ ընկերական խաղում 2։4 հաշվով պարտությունից հետո։ Կունցը գլխավորում է թուրքական հավաքականը 2021–ի սեպտեմբերից, ավելի վաղ նա զբաղեցնում էր Գերմանիայի Մ21 հավաքականի մարզչի պաշտոնը։ Եվրո-2024-ի շրջանակում սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ընտրանին Էսքիշեհիրում 1։1 հաշվով խաղաց Հայաստանի հավաքականի հետ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |