Արայիկ Հարությունյանի զարմիկը՝ Արցախի պետնախարար![]() 18 սեպտեմբերի 2023 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը։ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիրը, հայտնում է նրա աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Արթուր Հարությունյանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր տղան է: Մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ - առողջապահության նախարար, - արդարադատության նախարար, - գյուղատնտեսության նախարար, - կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, - սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, - տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, - քաղաքաշինության նախարար, - ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Հարությունյանը խորհրդարանում ներկայացնում էր մեծությամբ առաջին խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը։ Սեպտեմբերի 11-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Արթուր Հարությունյանը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |