Բլինքեն․ Ողջունում ենք բեռների մատակարարումը դեպի ԼՂ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով![]() 19 սեպտեմբերի 2023 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է հումանիտար բեռների միաժամանակյա առաքումը ԼՂ «Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով»։ Հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 18-ին։ Բլինքենը դա «կարևոր առաջընթաց» է որակել։ «Մենք ողջունում ենք մարդասիրական մատակարարումների միաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մի մոտեցում, որը ես և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ենք քննարկել։ Այդ խիստ անհրաժեշտ բեռների մատակարարումը կարևոր քայլ է առաջ։ Մենք կոչ ենք անում կողմերին ուղիղ բանակցություններ սկսել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ԱՄՆ–ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին: Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |